logo

19 մարտի, 2025 թ.

լուրեր

CSIE թիմն անցել է ICUAS 2025 միջազգային կոնֆերանսի շրջանակներում անկացվող անօդաչու թռչող սարքերի(UAV) ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլ

CSIE թիմն անցել է ICUAS 2025 միջազգային կոնֆերանսի շրջանակներում անկացվող անօդաչու թռչող սարքերի(UAV) ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլ

Ուրախությամբ հայտնում ենք, որ Գիտական Նորարարության և Կրթության Կենտրոնի (CSIE) ուսնակներից կազմված թիմը հաջողությամբ անցել է ICUAS 2025 (International Conference on Unmanned Aircraft Systems 2025) միջազգային կոնֆերանսի շրջանակներում անկացվող անօդաչու թռչող սարքերի (Unmanned Aerial Vehicle) ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլ: Միջոցառումը տեղի կունենա Շարլոթում (Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), 2025թ.-ի մայիսի 14-17-ը:


Մեր տաղանդաշատ թիմը զբաղեցրել է պատվավոր 2-րդ տեղը մրցույթի առաջին փուլում:


Թիմի ավագն է Գոռ Արզանյանը, իսկ անդամներն են Արտակ Մնացականյանը, Նանե Հախվերդյանը և Աննա Մանուչարյանը, որոնք միասին աշխատում են անօդաչու թռչող համակարգերի նորարարական լուծումների մշակման ուղղությամբ:


UAV 2025 մրցույթը մասնակիցներին մարտահրավերներ է առաջադրում՝ ստեղծելու առաջադեմ տեխնոլոգիաներ ինքնավար դրոնների նավիգացիայի և խոչընդոտների հաղթահարման համար: Մրցույթը կազմակերպվում է ICUAS ասոցիացիայի կողմից: Տրված առաջադրանքի նպատակն էր դրոնների խմբի տեղաշարժը ամբողջ քաղաքում՝ պահպանելով LoS(line-of-sight)-ը և մարտկոցի նվազագույն էներգիան: ԱԹՍ-ները պետք է գտնեին Aruco մարկերները և ստանային դրանց ID-ն ու կոորդինատները:


Հետևե՛ք մեր թիմի գրանցած արդյունքներին UAV 2025 շրջանակներում և իմացեք ավելին մրցույթի մասին ICUAS 2025-ի պաշտոնական կայքում:

CSIE թիմն անցել է ICUAS 2025 միջազգային կոնֆերանսի շրջանակներում անկացվող անօդաչու թռչող սարքերի(UAV) ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլ
CSIE թիմն անցել է ICUAS 2025 միջազգային կոնֆերանսի շրջանակներում անկացվող անօդաչու թռչող սարքերի(UAV) ուսանողական մրցույթի եզրափակիչ փուլ

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ