logo

15 սեպտեմբերի, 2023 թ.

լուրեր

«Հայասաթ-1»։ Պատմական առաքելություն դեպի տիեզերք

«Հայասաթ-1»։ Պատմական առաքելություն դեպի տիեզերք

Մենք պատմություն ենք կերտում։ ԳՆԿԿ (Գիտական նորարարության և կրթության կենտրոն) հիմնադրամը ներգրավված է «Hayasat 1» նախագծում` համագործակցելով «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի հետ «CubeSat» նախագծի շրջանակներում: Հայկական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը պատրաստ է։ Այն տիեզերք է դուրս գալու «SpaceX»-ի նոյեմբերի 29-ին նշանակված թռիչքով։ Արբանյակն արդեն հավաքվել և ուղարկվել է Եվրոպա՝ փորձարկումների անցկացման նպատակով, որից հետո ուղարկվելու է ԱՄՆ՝ թռիչքի։ Հայաստանի Հանրապետությունում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման գաղափարը ընդհամենը տեսական էր։ Այժմ այն իրագործվում է գործնականում և գրանցում առաջընթաց։ ԳՆԿԿ հիմնադրամի և «Բազումք»-ի կողմից գործադրված շուրջ մեկ տարվա համատեղ ջանքերը տալիս են իրենց պտուղները։ Նախագիծն իրականացվել է նախատեսվածից համեմատաբար քիչ գումարով և ռեսուրսներով։


Նախագիծը նպատակ ունի տիեզերք ուղարկել «CubeSat» ձևաչափի արբանյակ և անցկացնել գիտափորձ։ ԳՆԿԿ-ն մեծ դեր ունի այս պատմական գործընթացում։ Հիմնադրամը տրամադրում է ոչ միայն նյութական, այլ նաև փորձագիտական և լոգիստիկ աջակցություն։ ԳՆԿԿ-ի աջակցության միջոցով ծրագիրը ներառում է լաբորատորիայի ստեղծում, այս և հաջորդող ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ հմտություններով և գիտելիքներով օժտված գիտնականների և ուսանողների թիմի աշխատանքի ընդունում և վերապատրաստում: Լաբորատորիան կդառնա մասնագիտական կենտրոն, որտեղ հնարավոր կլինի իրականացնել տիեզերական հետազոտություններ, վերապատրաստել մարդկանց, ովքեր կշարունակեն լաբորատորիայի աշխատանքը, կմիանան այլ լաբորատորիաների կամ ընկերությունների կամ կհիմնեն իրենց սեփական ընկերությունները:


«Հայասաթ-1» ծրագրի նպատակն է. 


• Իրականացնել արբանյակների հավաքման, ծրագրավորման, ֆունկցիոնալ փորձարկման, հարմարեցված բեռի ինտեգրման, փաստաթղթավորման և փոխգործակցված աշխատանքի ողջ ընթացքը,

• Ստեղծել հիմք հետագա առաքելությունների համար,

• Ներգրավել տիեզերական ճարտարագիտությամբ հետաքրքրված երիտասարդներին:


«Հայասաթ-1»։ Պատմական առաքելություն դեպի տիեզերք
«Հայասաթ-1»։ Պատմական առաքելություն դեպի տիեզերք

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ