logo

23 մայիսի, 2023 թ.

լուրեր

Տեղի ունեցավ տիեզերական նոր լաբորատորիայի բացումը

Տեղի ունեցավ տիեզերական նոր լաբորատորիայի բացումը

Մայիսի 30-ին, Զովունի գյուղում, որտեղ գործում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան, տեղի ունեցավ աննախադեպ արարողություն․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա հիմնադրամը և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամը հանդիսավոր կերպով բացեցին իրենց նոր լաբորատոր մասնաշենքը։ Այն նախատեսված է փոքր ձևաչափի արբանյակների թեստային նմուշների հավաքման, ինտեգրման և փորձարկման հետ կապված աշխատանքների համար։ 


Լաբորատորիան հագեցված է սարքավորումներով, որոնք ներսում կապահովեն այդ աշխատանքների համար անհրաժեշտ հատուկ պայմանները։ Այս կարևոր գործն իրականացվեց երկու հիմնադրամներին տրվող մասնավոր հատկացումների շնորհիվ։ «Բազումք»-ը և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն»-ը համոզված են, որ Հայաստանը չի կարող անմասն մնալ այսօր համաշխարհային տիեզերական տնտեսության մեջ ընթացող բուռն զարգացումներից, որոնցում ակտիվ ներգրավվածություն ունեն նաև զարգացող երկրները։ Բացման արարողությանը հրավիրված էին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և փոխնախարար Ավետ Պողոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը, Հայաստանի գիտական, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիական ոլորտների ներկայացուցիչներ, ինչպես նաև երկու հիմնադրամների հոգաբարձուներն ու աշխատակիցները։ 


Բացման ժամանակ, կոտրելով ընդունված ավանդույթները, ժապավենը կտրեցին «Բազումք»-ի տնօրեն Ավետիք Գրիգորյանը և «ԱՅԱՍ» Տիեզերագիտական ընկերության սան Սուրեն Ռուստամյանը, ով իր հետաքրքրությունների ու գիտելիքների բերումով արդեն իսկ փաստացի դարձել է «Բազումք»-ի ուսնակ։ Այսպիսով վերահաստատվեց ավագ սերնդի կողմից երկրի և աճող սերնդի առաջ դեպի բարձր տեխնոլոգիաներ ուղի հարթելու ձգտումը։

Տեղի ունեցավ տիեզերական նոր լաբորատորիայի բացումը
Տեղի ունեցավ տիեզերական նոր լաբորատորիայի բացումը

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ