30 մայիսի, 2025 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար «Թոքային հանգույցների հայտնաբերումը և Deep Learning մոդելների կիրառությունը բժշկական ախտորոշման ոլորտում» թեմայով
Մայիսի 30-ին, ժամը 16:00-ին, ԳՆԿԿ-ում կայացավ սեմինար՝ նվիրված «Deep Learning» մոդելների կիրառմամբ թոքային գոյացությունների հայտնաբերման հետազոտությանը։
Հիմնական դիտարկումներ՝
✔️ResNet մոդելի աշխատանքն ու արձանագրված արդյունքները թոքային գոյացությունների հայտնաբերման համատեքստում
✔️DenseNet մոդելի արդյունքներն ու գնահատման շրջանակում ցուցաբերած բնութագրերը
✔️AlexNet մոդելի կիրառման արդյունքները
Ամփոփիչ դիտարկում․ «Deep Learning»-ի կիրառությունը բժշկական ոլորտում ունի էական պոտենցիալ և կարող է զգալի օգուտ բերել հատկապես ախտորոշումների փուլում։ Ներկայումս մեթոդի կիրառումն ակտիվորեն փորձարկվում և ուսումնասիրվում է՝ կլինիկական պայմաններում դրանց հուսալիությունը բարձրացնելու նպատակով։
Սեմինարը վարեց ԳՆԿԿ ուսնակ Տիգրան Մելքոնյանը, ով ներկայացրեց «Deep Learning»-ի հնարավորություններն ու մարտահրավերները բժշկության ոլորտում։
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ