4 ապրիլի, 2025 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար «Միկրոպրոցեսորներ, միկրոկոնտրոլլերներ, ASIC և FPGA համակարգեր» թեմայով
Ապրիլի 4-ին, ժամը` 16:00-ին, ԳՆԿԿ ուսանողական սեմինարների շարքի 11րդ սեմինարի շրջանակներում, Գիտական Նորարարության և Կրթության Կենտրոնի ուսնակ Արտակ Մնացականյանը ներկայացրեց միկրոպրոցեսորների, միկրոկոնտրոլլերների, ASIC և FPGA համակարգերի վերաբերյալ իր հետազոտությունը.
Սեմինարի ընթացքում խոսվել է ժամանակակից էլեկտրոնային համակարգերի հիմնական տեսակների մասին, ինչպիսիք են՝
✔️Միկրոպրոցեսորներ՝ բարձր արտադրողականությամբ պրոցեսորներ, որոնք օգտագործվում են համակարգիչներում, սմարթֆոններում և ռոբոտատեխնիկայում
✔️Միկրոկոնտրոլերներ՝ ինտեգրված չիպեր, որոնք կառավարում են առօրյա սարքերը (IoT, ավտոմեքենաներ, կենցաղային տեխնիկա)
✔️ASIC-ներ (Application-Specific Integrated Circuits)՝ կոնկրետ առաջադրանքների համար հատուկ մշակված, օպտիմալացված ինտեգրալ սխեմաներ (բարձր արդյունավետություն, ցածր ճկունություն)
✔️FPGA-ներ (Field-Programmable Gate Arrays)՝ ծրագրավորվող սարքավորումներ, որոնք ճկուն են և թույլ են տալիս փոփոխել ֆունկցիոնալությունը կոնկրետ առաջադրանքների համար
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ