7 հոկտեմբերի, 2025 թ.
լուրեր, սեմինար
Սեմինար «Կալմանի ֆիլտրը» թեմայով
Հոկտեմբերի 7-ին, ժամը 18:30-ին, տեղի ունեցավ ԳՆԿԿ սեմինարների շարքի 24-րդ սեմինարը, որը նվիրված էր Կալմանի ֆիլտրի ուսումնասիրությանը՝ ներառելով դրա տեսական հիմքերը, ալգորիթմի քայլերը (կանխատեսում, չափում և թարմացում) և գործնական կիրառությունները ոչ հստակ(noisy) չափումներ ունեցող համակարգերի վիճակի գնահատման գործընթացում:
Սեմինարը վարեց ԳՆԿԿ ուսնակ Ուսամա Սագիեն, ով ներկայացրեց սեմինարի թեմայի վերաբերյալ համապարփակ դիտարկումներ՝ առանձնացնելով հիմնական հասկացությունները, ներառյալ գծային մոդելների և Գաուսյան բաշխումների համար օպտիմալ գնահատման ալգորիթմը, մոդելի հավասարումները, ինչպես նաև գործնական կիրառությունները, ինչպիսիք են անկյան գնահատման համար արագաչափի և գիրոսկոպի տվյալների համատեղումը ռոբոտատեխնիկայում և ինքնավար համակարգերում:
Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ
Միացի՛ր մեր թիմին
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ