logo

21 հունվարի, 2026 թ.

լուրեր, սեմինար

Սեմինարի «Գնի մոդելները միջին դաշտային խաղերում» (Price Models in Mean Field Games) թեմայով

Սեմինարի «Գնի մոդելները միջին դաշտային խաղերում» (Price Models in Mean Field Games) թեմայով

Հունվարի 21-ին, ժամը 14։00, ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում պրոֆեսոր Դիոգո Գոմեսը (KAUST) ներկայացրեց սեմինար, որի ընթացքում դիտարկվեցին միջին դաշտային խաղերում գնի կազմավորման մաթեմատիկական մոդելները և դրանց կիրառությունները։


Սեմինարը կենտրոնացած էր ապրանքային առևտուր իրականացնող ռացիոնալ գործակալների մեծ խմբերի համար գնի կազմավորման մաթեմատիկական մոդելների վրա՝ դիտարկելով միջին դաշտային խաղերի տեսության, օպտիմալ տրանսպորտի և մեքենայական ուսուցման միջև կապերը և կիրառությունները գործնականում:


Շնորհակալություն պրոֆեսոր Գոմեսին՝ իր գիտելիքով և փորձով կիսվելու համար:


Խոսնակի մասին:

Պրոֆեսոր Դիոգո Գոմեսը KAUST-ի կիրառական մաթեմատիկայի և հաշվողական գիտությունների պրոֆեսոր է և 2018 թվականից ղեկավարում է նույն համալսարանի AMCS ծրագիրը: Նրա հետազոտությունները կենտրոնացած են մասնակի դիֆերենցիալ հավասարումների, մածուցիկ լուծումների և միջին դաշտային մոդելների վրա: Ph.D. աստիճան է ստացել 2000թ․-ին (University of California, Berkeley)։ Հետդոկտորական աշխատանք է իրականացրել Փրինսթոնի առաջադեմ ուսումնասիրությունների ինստիտուտում, ապա նաև Տեխասի համալսարանում:




Սեմինարի «Գնի մոդելները միջին դաշտային խաղերում» (Price Models in Mean Field Games) թեմայով
Սեմինարի «Գնի մոդելները միջին դաշտային խաղերում» (Price Models in Mean Field Games) թեմայով

Հետաքրքրվա՞ծ եք մեր գործունեությամբ

Միացի՛ր մեր թիմին

ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ